Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.05.2025 | 22:01
Պահապա՛ն ամենայնի Քրիստոս,
աջդ հովանի թող լինի վրաս գիշեր ու զօր,
տանը նստած,
ճանապարհին,
քնածթե արթուն,
որպեսզի երբեք ես չսասանվեմ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն :
Դիտվել է՝ 5397

Մեկնաբանություններ